Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցների կողմից զոհվածների մարմինների եւ ռազմագերիների փոխանակման միտումնավոր ձգձգման գործողություններ չի նկատում: Այս մասին օնլայն ձեւաչափով ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Դժվար է խոսել այդ գործընթացի միտումնավոր ձգձգման որեւէ գործողության մասին, մենք դա չենք նկատում: Սակայն փաստ է, որ կան օբյեկտիվ դժվարություններ, որոնք, հուսով եմ, արագ կլուծվեն»,-նշել է Լավրովը:

«Հաշվի առնելով տեղանքի ռելիեֆը եւ այն, թե ինչպես են զարգացել մարտական գործողությունները, դրանց դադարեցումից անմիջապես հետո այդ հարցերով զբաղվելը շատ դժվար է, առավել եւս, որ անհետ կորածների հստակ ցուցակները բացակայում են: Հույս ունենք, որ ԿԽՄԿ-ի մասնագետների ներգրավումից հետո գործընթացն արագ կանցնի: Մեր խաղաղապահները հնարավորինս աջակցություն են ցուցաբերում»,-հավելել է նախարարը:

«Նշեմ նաեւ մի բան, որին մենք ուշադրություն ենք դարձնում: Զոհվածների մարմինների եւ պահվող անձանց արդյունավետ փոխանակման համար անհրաժեշտ է այդ ոլորտում իրավիճակի գույքագրում կատարել: Եվ, իհարկե, երկու կողմերը պետք է ունենան անհետ կորած համարվող անձանց հստակ ցուցակներ, որպեսզի հնարավոր լինի ավելի մանրամասն զբաղվել այդ հարցով»,-նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest