Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 843 և մահվան 29 նոր դեպք

105

Հայաստանում դեկտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 843 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 135967 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 512617 վերջին մեկ օրում` 2490 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 22850 պացիենտ. մեկ օրում նվազել է 1126-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 110365 անձ` վերջին մեկ օրում 1923 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 29 քաղաքացի, մահացածների թիվը 2193 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 17 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 559 է: