Նիստը կնախագահի Ռուսաստանի արտգործնախարարը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրը կնախագահի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի նիստը, որը կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով:
Այս հանդիպումը նախորդում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որը տեղի կունենա հաջորդ օրը:
Ըստ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության, Լավրովը գործընկերներին կտեղեկացնի կազմակերպությունում նախագահության արդյունքների և այն մասին, թե ինչպես է Մոսկվան գնահատում միջազգային և տարածաշրջանային իրավիճակի զարգացման հեռանկարները, դրա ազդեցությունը ՀԱՊԿ տարածքում կայունության վրա:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: