Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները այս գիշեր մուտք են գործել Լաչինի (Քաշաթաղի) շրջան: Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Համաձայն Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության՝ Լաչինի շրջանից հայկական կողմը պետք է դուրս գար մինչև դեկտեմբերի 1-ը:
Ավելի վաղ հայկական Զինված ուժերը լքել էին Աղդամի և Քելբաջարի շրջանները:
Եռակողմ հայտարարության մեջ նշվում է նաև, որ Լաչինի միջանցքը՝ 5 կմ լայնությամբ, որը կապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: