Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1174 և մահվան 21 նոր դեպք

129

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1174-ով՝ հասնելով 134 հազար 768 -ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 21 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 885-ով և հասել 107 հազար 364-ի:

Ըստ նույն աղբյուրի` իրականացվել է 3 հազար 64 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 509 հազար 29-ի:Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 142-ի, ևս 538 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 24 հազար 724 մարդ: