Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված կազմով նիստը` փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ:
Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ` նիստի ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման բանակցությունների գործընթացին, անհետ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ իրականացվող որոնողական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:
Մանրամասն անդրադարձ է կատարվել զոհված, անհետ կորած, վիրավոր զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական ապահովման ու հոգեբանական աջակցության խնդիրներին, ընտանիքների անդամներին վերջին զարգացումների մասին օպերատիվ կերպով համապարփակ տեղեկատվության տրամադրման հարցերին:
Քննարկվել է նաև զոհվածների դիերի նույնականացման գործընթացի արագացման խնդիրը:
Փոխվարչապետի կողմից գերատեսչությունների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ առկա խնդիրները հնարավորինս կարճ ժամկետներում լուծելու ուղղությամբ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: