Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 132346 դեպք, որոնցից 105149-ը` առողջացած, 2090-ը` մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը 527 է:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24580 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 502607 թեստավորում:
Այսպիսով` նոյեմբերի 27-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 1476 դեպք, 22 մարդ մահացել է։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Նախօրեին կատարվել է 3656 թեստավորում։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: