Ադրբեջանցի զինվորականների Սոթքի ոսկու հանքավայր ներպուժելու մասին լուրերը կեղծ են. ՀՀ ՊՆ

149

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը կտրականապես հերքում է տարածված լուրերը, թե ադրբեջանական բանակը Սոթքի ոսկու հանքավայր է մտել: Մանե Գևորգյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Շրջանառվող տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ»,- նշեց կառավարության ղեկավարի մամուլի քարտուղարը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս հերքել է շրջանառվող լուրերը. «Տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ հերքում է տարածել նաև ՀՀ ՊՆ-ն.

«Տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը»։

Նշենք, որ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հենց նոր տեղեկացրեցին, որ Սոթքի ոսկու հանք են ներթափանցել 80 ազերի զինվորական։ Էդ ո՞ր պայմանագրով ենք կողմնորոշվում , ո՞վ պիտի վերահսկի պայմանագրի կատարումը ։ Պատկան մարմիններ արձագանքեք»։