Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքը փրկելու և նրանց ապագա փոխանակումը հնարավոր դարձնելու նպատակով«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է Եվրոպայի Խորհրդի Խոշտանգումների կանխարգելման Կոմիտեի (CPT) նախագահին և երկու փոխնախագահներին։

Ֆեյսբուքյան իր էջում Մարուքյանը գրել է, որ հորդորել է նրանց հրատապ այց կազմակերպել Ադրբեջան՝ ուսումնասիրելու և կանխարգելելու բանտերում և այլ փակ հաստատություններում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ հնարավոր անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարն ընդգծել է, որ ԵԽ Խոշտանգումների Կանխարգելման Կոմիտեն միակ մարմինն է, որ կարող է անարգել մուտք գործել Ադրբեջանի ցանկացած փակ հաստատություններ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest