Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1563 և մահվան 38 նոր դեպք

137

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1563-ով՝ հասնելով 129 հազար 85-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 38 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1969-ով և հասել 100 հազար 913-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 198 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 494 հազար 568-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 40-ի, ևս 513 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 25 հազար 619 մարդ։