Բերման է ենթարկվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Տեղեկությունը հաստատեցին Ոստիկանության լրատվական բաժնից․

«Վիճաբանության համար Իշխանյանը և մեկ քաղաքացի բերման են ենթարկվել Հանրապետության հրապարակից, այս պահին Կենտրոնի ոստիկանության բաժնում են։ Նյութեր են նախապատրասվում»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Զարզանդ Գաբրիելյանը։

Քիչ առաջ հայտարարություն տարածեց նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, նշելով, որ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Կենտրոնականի բաժին՝ իրավապաշտպանին բերման ենթարկելու առնչությամբ:

Pin It on Pinterest