«Թող հողն էլ տան, բայց երիտասարդությունը չզոհվի՝ երիտասարդը հող չդառնա».արձագանքներ շուշեցիներից

2054
է Շուշիի բնակիչ, 65 ամյա Ալիսա Առուշանյան

Իր տեղահանման մասին պատմում է Շուշիի բնակիչ, 65 ամյա Ալիսա Առուշանյանը․

«Ապրիլյանի  նման, ասեցինք կրակոց բան կլինի ու վերջ, բայց չէ՝ շատ մոտիկ ա։ Ես Շուշիում չեմ եղել, ես գյուղում եմ եղել՝ Դրմբոն գյուղում։ Հետո աղջիկս էնքան զանգեց, ասեց՝ մամա, արի, ինչի՞ ես մնում։ Ասում եմ՝ դե գյուղացիք հլը ստեղ են, վռազելու ինչ կա։

Դե որ երեխոնցը հետ մենակ էի, ես էլ մտածեցի, որ պետք ա գնամ, օգնեմ իրանց։

Առավոտը ժամը 7-ին տեսանք կրակոց, պայթյուն կա։ Չէինք մտածում, որ գյուղից դուրս կգանք, ասեցինք երևի ապրիլյանի նման մի շաբաթ կքաշի, մեր գյուղից շատ հեռու ա՝ Մարտակերտ ա, Մատաղիս, բայց չէ մոտիկանալով գալիս են մեր գյուղ։

Ամսի մեկին եկա Ստեփանակերտ, էնտեղից էլ ավտոբուսները բերում են, եկանք էստեղ։

Իմ տեսած երրորդ պատերազմն ա՝ Լուսինեի՝ աղջկաս հետ միասին։ Էն ժամանակ Լուսինեն 5 տարեկան էր։

92-ին էնքան զոհ տվինք, 16 թվի Ապրիլյանով էլ էնքան երիտասարդներ, հիմա էլ։ Ես շատ եմ ափսոսում։ Թող հողն էլ տան, բայց երիտասարդությունը չզոհվի՝ երիտասարդը հող չդառնա։

Մարդ չկա, որ վստահենք, ում վստահենք, եթե իրանք մոր պահած երեխեն չեն ափսոսում։

Վերադառնալու եմ գյուղ, բա ինչ անեմ, սաղ սարքեն՝ նոր գնամ, 65 արեկան եմ ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ։ Պիտի գնանք էլի շենացնենք։ Հլը դեռ սպասում ենք։ Հենա զանգում եմ իմանում՝ գյուղացիք գնում են, ինձ արդեն պատկերացնում եմ գյուղում։

Ես տեսել եմ, թուրքի հետ ապրել եմ, միասին աշխատել էլ ենք։ Եթե էսքանը լինելու էր 30 տարի ինչ փոխվեց, էնա ապրում էինք էլիՙՙՙ ամեն մարդ իրա ընտանիքը։

Իմ ամուսինը 41 տարեկան կորցրել եմ 92 թվի պատերազմի ժամանակ, ոչ մի երեխու ուրախությունը տեսավ, ոչ թոռ տեսավ։ Ամեն մի թոռ սիրելիս, ասում եմ՝ քո բաժինն էլ եմ ես սիրում։

Ես էդ ցավը տեսել եմ, 10 օր առաջ էլ քրոջս տղան ա զոհվել, թողել 4 երեխեն»,-պատմում է տիկին Ալիսան։

Մանրամասները՝ տեսանյութում․