Արցախում ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները ակցիա են իրականացնում Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ:
«Հոկտեմբերի 3-ին ա տղաս զանգահարել, ասել ա՝ մեզ բարձրացնում են վերև, ուրիշ ոչ մի բան։ Ինքը ծառայում էր Մեղրի Ագարակ՝ տարի 4 ամիս։ Մենք լսել ենք, որ հրամանատարություն չի եղել, ասում են՝ հրամանատարները ոնց բարձրացրել են, այնպես էլ երեխեքի վրից անհետացել են։ Իմ երեխից ամսի 7-ին խաբար եկել ա, որ զոհվել ա ու ոչ մի բան։ Ոչ չաստից, որ մեկից ոչ մի տեղից ոչ մի ցավակցական խոսք, գոնե տեղյակ պահեն, գոնե զանգահարեն, ասեն՝ պատերազմ ա, այսպես ա եղել, ցավակցում ենք»,-վրդովված ասում է ակցիայի մասնակից զոհված զինծառայողի մայրը։
Տղայի անունը եղել է ամսի 9-ի զոհվածների ցուցակներում․ «Չգիտեմ, սկզբից չէինք հավատում, փաստորեն, ոչ մարմինը, ոչ տղաս առողջ չկա»,-ասած մայրը, մանրամասնելով, որ իր տղային, պատերազմից 10 օր առաջ Շնորհակալագրով պարգևատրել են։
«Որտեղ գնում ենք ոչինչ չեն ասում, մի տեղից մյուսն ենք գնում, ԴՆԹ թեստ էլ է ամուսինս տվել, մի խոսքով, ման ենք գալիս մեր որդուն․․․ ոչ մի բան, ոչ մի տեղեկություն»,-ասաց մայրը, հավելելով․ «Գոնե բերենք մեր երեխեքի մարմինները հուղարկավորենք։ Պատերազմ ա, հասկացանք, բա մեր երեխեքը դրան էին արժանի, գոնե մարմինները հուղարկավորենք։ Շատ բան ենք ուզում»,-ասաց նա։
«Եղբայրս կապի դուրս չի եկել հոկտեմբերի 2-ից, վերջին զանգը եղել է Ջեբրայիլից, նրա որդին՝ հոկտեմբերի 10-ից, Հադրութի տարածքից»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը, որը փնտրում է եղբորն ու վերջինիս որդուն: Նրա խոսքով՝ մինչև անհետ կորած զինծառայողների հարցով միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը՝ փաստացի ոչինչ չի արվել:
«Կան տարածքներ, որ մտել, նայել են: Որոշ տարածքներ մտնել չի լինում: Փոխվարչապետին էլ ենք հարցրել, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշի չթողնել, ի՞նչ է լինելու: Ավինյանն ասաց՝ կա եռակողմ հայտարարություն, որի մեջ կետ կա, որ մինչև դեկտեմբերի 1-ը գործընթացը պետք է ավարտված լինի, բայց մի շաբաթում չեն հասցնի»,- ներկայացրեց անհետ կորածների հարազատը:
Նա հայտնեց, որ նաև ստորագրահավաք
են անում, որ եթե հարցին լուծում չտրվի, փորձեն այն իրավական դաշտում լուծել: «Արդեն
շուրջ 280 հոգի՝ անհետ կորածների հարազատներ, ստորագրել են: Ես պարոն Ավինյանին ասել
եմ, որ եթե մենք տեսնենք՝ ոչ մի պետական տարբերակով ոչ մեկը չի արձագանքում, այս ամենը
մտնելու է իրավական դաշտ: Մեր հարցը պետք է ոչ թե այսպես բանավոր լինի, այլ գրավոր:
»,-ասաց նա:
Անդրադառնալով երեկ անհետ կորածների հարազատների՝ Կառավարությունում
կայացած հանդիպմանը՝ Արսեն Ղուկասյանն ասաց, թե դրան մասնակցել է փոխվարչապետը,
ՊՆ-ից ներկա է եղել միայն Վիտալի Ոսկանյանը՝ միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավարը:
Ղուկասյանի խոսքով՝ նրանց առաջարկ է եղել ծնողների խումբ կազմել, որոնք անհրաժեշտության
դեպքում կմասնակցեն Կառավարության նիստերի, կներկայացնեն տվյալները՝ քարտեզագրումների
համար:
Ակցիայի մասնակիցները նամակ են պատրաստում, ինչպես նաև կազմում են անհետ կորած զինծառայողների անուններից բաղկացած ցուցակ՝ ՌԴ դեսպանատուն փոխանցելու համար:
Նրանք նամակով խնդրում են աջակցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում զինծառայողների որոնողական աշխատանքներն անհապաղ սկսելու հարցում:
Ակցիայի մասնակիցները սպասում են, որպեսզի դեսպանատնից որևէ մեկը մոտենա, լսի իրենց խնդիրները և վերցնի նամակն ու անհետ կորածների անուններով ցուցակը:
Անհետ կորած զինվորների հարազատներն ավելի վաղ հավաքվել էին ՀՀ ՊՆ շենքի մոտ, որտեղ որոշ ժամանակ մնալուց հետո որոշեցին ակցիան շարունակել ՌԴ դեսպանատան մոտ:
Նշենք, որ հավաքվաները իրենց բողոքի ակցիան շարունակում են Կառավարության դիմաց
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: