ՌԴ ՊՆ-ն սակրավորներ է ուղարկել ԼՂ ականզերծման աշխատանքներում ներգրավվելու համար

126

Լեռնային Ղարաբաղ են ուղարկվել ՌԴ պաշտպանության նախարարության սակրավորներ ականզերծման աշխատանքներում ներգրավվելու համար: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Ան-124, Իլ-76 և Տու-154 ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել մասնագետներ, տեխնիկա, սպառազինություն, ինչպես նաև ծառայողական շներ խաղաղապահ գործողություն գոտում խնդիրների կատարման համար:

Երևան է տեղափոխվել ավելի քան 100 զինվորական, 13 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա՝ ներառյալ ռոբոտատեխնիկական «Уран-6» բազմաֆունկցիոնալ ականազերծման համալիրներ, զրահամեքենաներ։ 

Անձնակազմը և տեխնիկան կտեղափոխվեն Երևան-Գորիս-Ստեփանակերտ երթուղով և տեղ հասնելուն պես նրանք կսկսեն կատարել ինժեներահետախուզական առաջադրանքներ, տեղանքի, ճանապարհների և օբյեկտների ականազերծում, պայթուցիկ առարկաների ոչնչացում Լեռնային Ղարաբաղի շրջաններում: