ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Դավիթ Տոնոյանն ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնիցՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է պաշտպանության նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վաղարշակ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարար»,-ասված է հրամանագրում:
Նշենք, որ մինչեւ այսօր Վաղարշակ Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականն էր: Վարչապետի որոշմամբ նա ազատվել է այդ պաշտոնից:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: