ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Զարուհի Բաթոյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Զարուհի ԲԱԹՈՅԱՆԻՆ ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Մեկ այլ հրամանագրով Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։

Pin It on Pinterest