Նոյեմբերի 20-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով ՀՀ ԱԻՆ Ֆելիքս Ցոլակյանն ազատվել է պաշտոնից։ Նրան կփոխարինի ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը։

Հրամանագրերը հրապարակված են նախագահի պաշտոնական կայքում։

Նշենք, որ Անդրանիկ Փիլոյանը 5-րդ ԲԿ հրամանատար էր նշանակվել 2018թ. հունիսի 18-ին, մինչ այդ նա զբաղեցրել էր նույն բանակային կորպուսի շտաբի պետի պաշտոնը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest