ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն և իրեն մեղադրանք է առաջադրվել։
«Քիչ առաջ հերթական անգամ հրավիրվել էի ՀՔԾ։ Ինձ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով։ Հայտնել եմ, որ ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում և հրաժարվել եմ ցուցմունք տալ»,- գրել է ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու համար նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: