Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար

160

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Արա ԱՅՎԱԶՅԱՆԻՆ նշանակել արտաքին գործերի նախարար.,-ասված է հարամանագրում:

Նշենք, որ այս տարվա հոկտեմբերի 14-ին Արա Այվազյանը նշանակվել էր արտաքին գործերի նախարարի տեղակալ:

Արա Այվազյանը ծնվել է 1969 թվականի մարտի 30-ին Երեւանում, 1993 թվականին ավարտել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբական բաժինը:

ԱԳՆ համակարգում աշխատում է 1994 թվականից:

2016-2020 թթ. եղել է Հայաստանի դեսպանը Մեքսիկայում,

2011-2016թթ․՝ Հայաստանի դեսպանը Լիտվայում:

Ունի արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։

Ամուսնացած է, ունի մեկ որդի: