Ռազմաճակատում զոհվել է ԱՀ ոստիկանության 11 ծառայող

168

ԱՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել.«Խաղաղ ժամանակ իրավակարգի պաշտպանը պատերազմի ժամանակ դարձել է հայրենիքի զինվոր։ 

Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողները՝ ԱՀ ոստիկանության պետ, գեներալ֊մայոր Աշոտ Հակոբջանյանի գլխավորությամբ, առաջնագծում իրականացրել են մարտական հերթապահություն, եղել զինվորի կողքին և մարտնչել հող հայրենիի ազատագրման համար։ ԱՀ ոստիկանության 11 ծառայող դարձան հավերժի ճամփորդներ, երեք տասնյակից ավել ոստիկանության ծառայողներ վիրավորվել և գտնվում են ապաքինման փուլում։

Խոնարհվում ենք հայրենիքի ազատագրման համար նահատակված ոստիկանների առաջ,նրանց սխրանքն անմահ է, նրանք՝ մեր մտքերում։ Պատերազմն ավարտված է, մեզանից յուրաքանչյուրը մեր կատարած աշխատանքով պիտի նպաստի մեր Արցախ աշխարհի շենացմանը՝ ապրելով և արարելով մեր հայրենիքում»։