Արմեն Սարգսյան կոչ է անում լինել սթափ, պահպանել զսպվածություն և զգոնություն

128
Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով լինել սթափ, պահպանել զսպվածություն և զգոնություն: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Այս օրերին բոլորս անհանգստություն ու ցավ ենք ապրում, ոմանք՝ բարձրաձայն, ոմանք՝ անձայն, ոմանք՝ ի լուր բոլորի, ոմանք՝ իրենց հոգու ներսում։

Բայց բոլորիս ցավը նույնն է՝ Հայրենիքը:

Կոչ եմ անում լինել սթափ, պահպանել զսպվածություն և զգոնություն:

Այսօր երեկոյան հանդես կգամ ուղերձով»,- ասված է հայտարարության մեջ: