Ազգային ժողովի խորհրդի նիստի ընթացքում կքննարկվի Գագիկ Ծառուկյանի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու խնդրով Սահմանադրական դատարան դիմելու հարցը:
Այս մասին Գագիկ Ծառուկյանին ուղղված ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի գրությունը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Հարգելի’ պարոն Ծառուկյան, սույն թվականի նոյեմբերի 16-ին, ժ. 16:00-ին Ազգային ժողովի 334 սենյակում տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված է նաև ձեր` Գագիկ Ծառուկյանի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը: Խնդրում եմ ներկայանալ նիստին»,- նշված է Լենա Նազարյանի կողմից ուղարկված գրությունում:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: