Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1482 և մահվան 25 նոր դեպք

132

Հայաստանում նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1482 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 115855 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 464 001 վերջին մեկ օրում` 3395 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 40 140 պացիենտ։

Վերջին տվյալներով ապաքինվել է 74 984 անձ` վերջին մեկ օրում 879 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 1763 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 450 է: