Իրանի ցամաքային ուժերը հարվածներ են հասցրել հակահեղափոխական գրոհայինների դիրքերին

169

Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից» հայտնել են, որ իրենց ցամաքային ուժերը հարձակում են իրականցնել իրանական սահմանի այն կողմում գտնվող հակահեղափոխական խմբավորումների գրոհայինների դիրքերին՝ ծանր վնաս հասցնելով թշնամիներին. տեղեկացնում է ՄԵՀՐ գործակալությունը:  

«Ինչպես բազմիցս հայտարարվել է, Իրանի ժողովրդի և հատկապես սահմանային շրջանների բնակիչների անվտանգությունն ու խաղաղության պահպանումը կարմիր գիծ են իրանական բանակի համար, հատկապես ԻՀՊԿ ցամաքային ուժերի համար»,- ասվում է ասվում է հայտարարության մեջ՝ նշելով որ ահաբեկչական տարրերը կպատժվեն իրենց հանցագործությունների համար:

Նշենք, որ Իրանի հյուսիսարևմտյան նահանգները սահմանակից են Իրաքի, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ: