Ռուս խաղաղապահների ստորաբաժանումները ժամանել են Լեռնային Ղարաբաղ եւ սկսել են իրենց առջեւ դրված խնդիրների իրականացումը: Առաքելության կադրերը` Ria.ru-ի ֆոտոժապավենում:
Ընդհանուր 1960 ռուս խաղաղապահներից 1100-ն արդեն տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ։
15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի գումարտակը, որը զորամիավորման հիմքն է կազմում, նոյեմբերի 12-ին մտավ Ստեփանակերտ։
Ստորաբաժանումները վերահսկողության տակ են առել Ղարաբաղը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի եւ Լաչինի ճանապարհի հատվածը` «Լիսոգորսկի» սովխոզը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: