Քննարկվել են զոհվածների մարմինների փոխանակման համար անհրաժեշտ գործողությունները

144

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի հետ քննարկել է զոհվածների մարմինների փոխանակման համար անհրաժեշտ գործողությունների իրականացման որոշ մանրամասներ: Այս մասին Արայիկ Հարությունյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի հետ այսօր քննարկել ենք զոհվածների մարմինների փոխանակման համար անհրաժեշտ գործողությունների իրականացման որոշ մանրամասներ:

Իմ պատրաստակամությունն եմ հայտնել առավելագույնս աջակցել մարդասիրական այդ կարևոր առաքելության արագ իրականացմանը»,- գրել է Հարությունյանը: