ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որի ընթացքում կարևորել է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանությունը: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը՝ հղում անելով ԵՄ արտաքին քաղաքականության հայտարարությանը:

«Գերագույն ներկայացուցիչը երկու նախարարների հետ զրույցներում շեշտել է խաղաղության և հաշտության հաստատման կարևորությունը և դրա հետ կապված` միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների պահպանումն ու տեղական համայնքների համար մշակութային ժառանգության, դրա արժեքների ու նշանակության պաշտպանությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Բորելը նաև ընդգծել է ԵՄ հանձնառությունը՝ «շարունակելու աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ստեղծված ձևաչափին»:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest