Ադրբեջանը խնդրել է ՌԴ ՊՆ-ին միջանցք ապահովել դեպի Շուշի. WarGonzo

150

Ադրբեջանը խնդրել է ՌԴ ՊՆ-ին միջանցք ապահովել դեպի Շուշի։ Այս մասին հայտնում է WarGonzo-ի տելեգրամյան ալիքը՝ հղում անելով ՊՆ-ում իր աղբյուրներին։ Նշվում է, որ ադրբեջանական կողմը փաստացի չի վերահսկում քաղաքի մուտքերից ոչ մեկը։

«Այսինքն, այժմ հնարավոր չէ Բաքվում ավտոբուս նստել ու հասնել Շուշի։ Միակ հնարավոր երթուղին հատուկջոկատային է՝ Հադրութից այն նույն «դժոխքի ձորով»։ Սակայն այնտեղ նույնիսկ գրունտային ճանապարհ չկա, բացառությամբ թրթուրավոր տեխնիկայի հետքերի, որն Ադրբեջանի ԶՈւ-ն հիմա մտցնում է Շուշի։ Այդ իսկ պատճառով մինչ այժմ քաղաքից որևէ ռեպորտաժ չկա», – ասված է հաղորդագրության մեջ։

WarGonzo-ն նշում է, որ որքանով իրեն հայտնի է՝ ՌԴ ՊՆ-ն չի ծրագրում ադրբեջանական կողմին տրամադրել համաձայնությամբ չնախատեսված որևէ հավելյալ տրասպորտային միջանցք։