Լեռնային Ղարաբաղում Թուրքիայից ոչ մի խաղաղապահ չի լինելու. Սերգեյ Լավրով

133
Սերգեյ Լավրով

Լեռնային Ղարաբաղում Թուրքիայից ոչ մի խաղաղապահ չի լինելու: Ադ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուս և արտասահմանցի լրատվամիջոցների հետ առցանց ասուլիսի ընթացքում:

«Թուրք դիտորդների տեղաշարժի սահմանները կսահմանափակվեն ՌԴ և Թուրքիայի մոնիթորինգային կենտրոնի շրջանակում։ Կենտրոնը  տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում, այլ ոչ թե նախկին հակամարտության գոտում: Ինչ վերաբերում է խորհրդարանում (Թուրքիա) հնչած հայտարարություններին, որ նրանք աշխատելու են նույն հիմքերով, ինչ ռուսները. խոսքը բացառապես այն կենտրոնի մասին է, որը ստացիոնար կլինի, առանց այցելությունների առաքելությունների, այն տեղակայված է Ադրբեջանի տարածքում»,- ասել է Սերգեյ Լավրովը: 

Նա հավելեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ՌԴ-ի մասնակցությամբ ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները նախորդներից տարբերվում են նրանով, որ ենթադրում են տարածաշրջանում իրավիճակի մոնիթորինգի իրական մեխանիզմ:

«Բոլոր այս պայմանավորվածություններին սկզբունքորեն նոր որակ է հաղորդվել այն ժամանակ, երբ Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի մակարդակով վերջին մեկ շաբաթում ընթացել են ինտենսիվ բանակցություններ: ՌԴ նախագահ Պուտինն օրվա ընթացքում մի քանի անգամ շփվել է իր յուրաքանչյուր գործընկերոջ հետ: Հիմնական ուշադրությունը կենտրոնացել է խաղաղապահ գործունեությունը համաձայնեցնելու ուղղությամբ: Արդյունքում՝ այն համաձայնեցվել է, որի կազմը Երևանի ու Բաքվի խնդրանքով որոշել է Ռուսաստանի Դաշնությունը»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: