Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ): Այդ մասին տեղեկացնում է նախկին նախագահի գրասենյակը՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցումների:

«ՀՀ երրորդ նախագահի տուն Ազգային անվտանգության ծառայությունը ծանուցում է ուղարկել ԱԱԾ ներկայանալու վերաբերյալ: Նշանակված ժամին` 16:00-ին, նախագահ Սարգսյանը կայցելի ԱԱԾ», — ասված է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունում:

Pin It on Pinterest