ՀՀ-ում ռազմական դրություն է. Ոստիկանությունը հայտարարություն է տարածել սպասվող հանրահավաքի մասին

104

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել նոյեմբերի 11-ին նախատեսված հանրահավաքի առնչությամբ՝  հիշեցնելով, որ Հայաստանում ռազմական դրություն է:

«Քաղաքական ուժերը հայտարարությամբ են հանդես եկել, ըստ որի՝ նոյեմբերի 11-ին նախատեսում են հանրահավաք անցկացնել։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն, որի պայմաններում արգելվում են հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելը, անցկացնելն ու մասնակցելը։ Հորդորում ենք զերծ մնալ  հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելուց, անցկացնելուց և դրանց մասնակցելուց»,- այս մասին ասված է հայտարարության մեջ: