Այսօր ժամը 04։00-ի սահմաններում մոտ 4 տասնյակ տղամարդ փորձել են ներխուժել «Ազատության» գրասենյակ, ոտքերով ու բռունցքներով հարվածել դռներին, հայհոյանքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին։
Նրանք ասում էին, որ եկել են «Ազատության» սերվերների հետևից։ «Եկել ենք սերվերները տանենք, որ եթեր չմտնեք։ Դավաճան եք, թուրք եք, եթեր չեք մտնելու», — նման հայտարարություններ ու վիրավորանքներ հնչեցնելուց հետո սկսել են քաշքշել աշխատակիցներին։ Նրանք նաև սպառնում էին, որ «Ազատություն»-ն այլևս եթեր չի մտնելու։
Խումբը լքել է տարածքը, երբ աշխատակիցները ոստիկանություն են զանգահարել։
Նշենք, որ գրասենյակ ներխուժել փորձողների մեջ էր նաև ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ Գերասիմ Վարդանյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: