Մարտական ակտիվ գործողությունները ճակատի ամբողջ գծով դադարեցված են: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

«Ժամը 06:00-ից սկսած պահպանվում է հարաբերական անդորր: Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը շարունակում է տեղակայվել Արցախում»,-նշում է Ստեփանյանը:

Պատերազմը նոյեմբերի 01:00-ից դադարեցնելու համաձայնություն են ձեռք բերել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը:

Pin It on Pinterest