Ինչո՞ւ և ո՞վ է մեղավոր. Փաշինյանը պարզաբանում է

144

Ռազմական գործողությունները դադարեցումը պրոցեսի մեջ է, եթե ասեմ, ապա ինչ-որ բաներ շատերին շատ բան պարզ կլինի, բայց հիմա ուղղակի չեմ կարող ասել մարդկանց կյանք չվտանգելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ովքեր այսօր ջարդուփշուր են անում, թիկունքից հարվածում են կռվող տղերքին: Նա ասաց, որ ընդդիմադիրների մեջ մի մարդ կա, ով այսօր իր հրաժարականն է պահանջում, ով սակայն Շուշիի դիրքերը թողել փախել է: «Գեներալի ուսադիրներով էսօր եկել ասում ա՝ մեր բանակի կողքը կանգնած ենք։ Բա ինչի՞ եք թողել փախել»,- ասաց նա և նշեց, որ ծնկի է իջնում զոհվածների հարազատների առաջ:

«Դեբոշներ սարքողների մեջ կան օլիգարխների հանցավոր խմբեր, այդ այն մարդիկ են, ովքեր քսան տարի գողացել են զինվորից, բանակից, ովքեր 20 տարի հարկ չեն վճարել, էսօր եկել են ազգի ու դավաճանության մասին են խոսում, բա էդ մարդիկ ի՞նչ գործ ունեն Երևանում, Արցախի նախագահի կոչերը չե՞ն լսել, ինչ գործ ունեն այդ մարդիկ Երևանում կամուֆլյաժով, մեկը կարող է ինձ բացատրել, իրանք հիմա դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելու»,-ասաց նա:

Նա նշեց, որ բովանդակալից բացատրություններ կտրվեն, Արցախում պատերազմի դադարեցնելու վերաբերյալ որոշումը կայացվել է այն մարդկանց գնահատականի և նրանց լսելու արդյունքում, ովքեր ամենաշատն են տիրապետում ռազմական իրավիճակի։

«Մենք պետք է հասկանանք մի բան, որ մեր փառապանծ բանակը այսօր կռվել է ահաբեկիչների, ՆԱՏՕ-ի երկրորդ բանակի, և Ադրբեջանի դեմ և ինչու չենք կարողացել այնպես անել, որ այսօրվա թուղթը ուրիշ բովանդակություն ունենա, որովհետև 25 տարի սեղանների շուրջ խմել ենք մեր զինվորի և բանակի կենացը և սեղանին դրված այդ օղին, գինին, հացը որոշ մարդկանց կողմից գնված է եղել գողացված փողով: Մենք երկար սեղանին նստած իմացել ենք, որ գողացված փողով է գնված այդ հացը, բայց ախորժակով կերել ենք, հավեսով խմել ենք, հոտնկայս խմել ենք զինվորի կենացը: Զինվորին պահել ենք թերմացքներով, ութսունականների զենքերով, և մեր հույսը այն է եղել որ բանակցային  գործընթացում «կռուտիտ» կլինենք։ Լավ հինգ տարի, տասը տարի, 15 տարի «կռուտիտ» եղար, ինչքան կարելի է «կռուտիտ» լինել, դրա վերջը գալիս է»,- ասաց նա և նշեց, որ ինքը փորձել է պատրաստվել այս օրվան և ինչ հնարավոր էր անել 25 տարում: Նա նշեց, որ մեր բանակը 44 օր մեր բանակը պատվով կռվում է: