Ադրբեջանի զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Ստեփանակերտի բնակելի թաղամասերի ու հանրային նշանակության օբյեկտների։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Ստեփանակերտում վերջին մեկ ժամվա ընթացքում երեք անգամ միացել է տագնապի ազդանշանը։ Պատերազմական գործողություններին զուգահեռ թշնամական կողմը շարունակում է հեռահար հրթիռներով ավերել խաղաղ բնակավայրերը։ Ստեփանակերտում վերջին մեկ ժամվա ընթացքում երեք անգամ միացել է տագնապի ազդանշանը։
Թշնամին հարվածներ է հասցնում բնակելի թաղամասերի ու հանրային նշանակության օբյեկտների վրա։ Տուժածներ չկան։ Ավերածությունները շատ են»,- նշված է հաղորդագրության մեջ։
Արցախի մարդու իրավունքնեի պաշտպան Արտակ Բեգլարյանը «Թվիթեր»-ի իր էջում գրել է,որ Ադրբեջանը հրթիռային հարվածներ է հասցրել բնակելի տների եւ երաժշտական դպրոցի վրա:
«Շատ այլ համայնքներ նույնպես ավերածությունների են ենթարկվել։ Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան»,- գրել է Բեգլարյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: