Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 175 -ով՝ հասնելով 106 հազար 424-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 26 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 921-ով և հասել 64 հազար 179-ի:

Ըստ նույն աղբյուրի` իրականացվել է 4 հազար 790 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 438 հազար 816-ի:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1559-ի, ևս 405 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 40 հազար 281 մարդ:

Pin It on Pinterest