Հայկական ուժերը Հադրութի ճակատում ոչնչացրել են գնդապետ Թեհերան Մենսիմովին: Վերջինս ընդամենը 2 օր առաջ էր Նախիջևանից հատուկ ջոկատայիւնների հետ քաղաքացիական ինքնաթիռով տեղափոխվել Ադրբեջան՝ Արցախի դեմ մարտնչելու համար:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Սփյուռիք գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Ըստ աղբյուրի, Թեհերան Մենսիմովը թուրք-ադրբեջանական օգոստոսյան զորավարժությունների ժամանակ նախիջևանյան զորքերի հրամանատարն է եղել:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: