Գիշերը Շուշին պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության

129

Արցախի խաղաղ բնակավայրերում նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը համեմատաբար հանգիստ է եղել։

Այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Կեսգիշերից հետո, Շուշիից բացի, Ստեփանակերտում և մյուս քաղաքներում հարաբերական հանգիստը պահպանվել է։ Բերդաքաղաք Շուշին պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության»,- հայտնում են ԱԻՊԾ-ից։