Ադրբեջանն ունի կենդանի ուժի 7510 կորուստ

129

Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում նոյեմբերի 7-ի դրությամբ Ադրբեջանն ունի կենդանի ուժի 7510 կորուստ:

Հայկական միասնական տեղեկատվական հարթակը հրապարակել է ադրբեջանական կորուստների նոր տվյալներ, որոնց համաձայն հակառակորդը կորցրել է ընդհանուր առմամբ 262 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 749 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ:

Մեկ օրվա տվյալներով՝ խոցվել է հակառակորդի 5 ԱԹՍ, 13 զրահատեխնիկա, ունի մարդկային ուժի 105 կորուստ (այս տվյալները հաշվարկված են ընդհանուր թվերի մեջ):