Արցախի պաշտպանության բանակի Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները նոյեմբերի 6-ին, ժամը 11:30-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ:
«Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Նոյեմբերի 5-ի դրությամբ Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանն ուներ կենդանի ուժի 7290 կորուստ, ինչպես նաև ընդհանուր առմամբ կորցրել է 257 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 723 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: