Ադրբեջանի ԶՈՒ-ն կրկին թիրախավորել է Ստեփանակերտը և Շուշին

157

Ադրբեջանի զինված ուժերը կրկին թիրախավորել են Ստեփանակերտը և Շուշին՝ պատճառելով  քաղաքներին նյութական մեծ վնաս: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները։ Օրվա ընթացքում կասետային հրթիռներ են արձակվել Ստեփանակերտի ուղղությամբ, ավերել ու նյութական մեծ վնաս պատճառել բնակիչներին։

Հրթիռներն ընկել են բնակելի տների վրա ու շենքերին հարող տարածքներում, վնասել տանիքները, պատշգամբներն ու ջարդել լուսամուտները։ Բարեբախտաբար` քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։

Թշնամական ուժերի հաջորդ թիրախը Շուշին է։ Ադրբեջանաթուրքական հանցավոր ագրեսիայի հետևանքով Արցախի մշակույթի մայրաքաղաքում ևս ավերածություններն ու վնասի չափն անհաշիվ են»,- նշված է հաղորդագրության մեջ: