«Ահաբեկիչների հայտնվելը մեր տարածաշրջանում մարտահրավեր է. հետևանքներն իսկապես լուրջ են»

132

Անհասկանալի է, թե ինչ էին մտածում Բաքվում զինյալներին Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավելիս, քանի որ դրանք վտանգ են ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի համար:

Այս մասին նոյեմբերի 5-ին Հայաստանի Ազգային ժողովում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, ինչպես նաեւ արտաքին հարաբերությունների մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարի խոսքով` Արցախում հայրենակիցներն ու հայ ժողովուրդը կռվում են փաստացի երեք թշնամու` Թուրքիայի, վարձկան ահաբեկիչների եւ Ադրբեջանի հետ:

«Ահաբեկիչների հայտնվելը մեր տարածաշրջանում մարտահրավեր է շատ ավելի մեծ համատեքստում եւ` ոչ միայն մեզ համար: Հետեւանքներն իսկապես լուրջ են»,- ասաց Մնացականյանը:

Գրոհայինները, շեշտեց ԱԳՆ ղեկավարը, սպառնում են շատ երկրներին, ոչ միայն` Հայաստանի անմիջական հարեւաններին:

Մնացականյանը նշեց նաեւ, որ ներկայումս նախարարության հիմնական գործողություններից է ահաբեկչության դեմ պայքարը: Արտաքին գործերի նախարարությունը բարձրացնում է այս հարցը նաեւ այլ երկրների գործընկերների հետ շփումներում:

Շուտով նա հույս ունի ավելի մանրամասն խոսել այս թեմայի շուրջ: