Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը ՀՔԾ-ում կազմավորված կամավորական ջոկատի հետ մեկնել է մարտական գործողությունների կատարման վայրերից մեկը: Այս մասին այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՔԾ պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը:

«Նկատի ունենալով, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը որպես ծառայությունում ձևավորված ջոկատի ղեկավար՝ մեկնել է մարտական գործողությունների կատարման վայրերից մեկը, նախագիծը կներկայացվի իմ կողմից»,- նշեց ՀՔԾ պետի տեղակալը։

Pin It on Pinterest