Իրավիճակը Արցախում. դիվերսիոն խումբը հետ է շպրտվել

175

Արցախա-ադրբեջանական ճակատային գծի բոլոր ուղղություններում նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Ադրբեջանը շարունակել է, բացի պաշտպանության բանակի դիրքերից, հրթիռահրետանային կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։ 

«Կեսգիշերից հետո թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ սակայն, հանդիպելով բանակային ստորաբաժանումների և կամավորականների կազմակերպված դիմադրությանը և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ է շպրտվել: Ներկա պահին հայտնաբերված թշնամական խմբի շրջափակման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի ամբողջ երկայնքով վերահսկում են ՊԲ ստորաբաժանումները»,-նշում են ՊՆ-ից