Հակառակորդը շարունակում է տարբեր ուղղություններով կիրառել սպիտակ ֆոսֆոր,-ճեպազրույցի ընթացքում ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
ՊՆ ներկայացուցիչը, անդրադառնալով թուրք բարձրաստիճան պաշտոնյաների Բաքու կատարած այցերին և Արցախում թուրքական նոր ուժերի տեղակայման մասին տեղեկություններին, ասաց.
«Մենք շատ լավ հասկանում ենք Թուրքիայի ներգրավվածության մասին՝ թուրքական բանակի բարձրաստիճան ղեկավարության և քաղաքական ղեկավարության այցելությունները Բաքու և հակառակը ինչ նշանակություն ունեն։ Մի քանի անգամ ասել եմ, որ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը փաստացի հանձնված է թուրքական բանակին, Թուրքիայի Գլխավոր շտաբին, և այս պահին ինչ-որ առումով Ադրբեջանի Զինված ուժեր այլևս գոյություն չունեն։
Դեռ 2020թ-ի ամառվա գործողություններից հետո, երբ Ադրբեջանի բանակը խայտառակ արդյունքներ դրսևորեց Տավուշում կարճատև մարտական գործողությունների ընթացքում Թուրքիան անցավ գործի՝ իր ձեռքըվերցնելով Ադրբեջանի ԶՈՒ-ի կառավարումը»-ասաց Արծրուն Հովհաննիսայնը:
Վերջինս նաև նշեց, որ հակառակորդի կողմից կիրառվող օդային հարձակման միջոցները, հետախուզական միջոցները, ԱԹՍ-ները և տեխնիկական, նորարարական բաղադրիչը ոչ մի կապ չունեն Ադրբեջանի հետ, այլ՝ ավելի շատ թուրքական է, իսրայելական է և հիմնականում թուրքական ԶՈՒ-ի կառավարման ներքո է:
ՊՆ ներկայացուցիչը ընդգծեց, որ, չնայած ընթացող մարտական գործողություններին, ողջ օրվա ընթացքում բոլոր ուղղություններով որևէ նշանակալի դիրքային փոփոխություններ տեղի չեն ունեցել: Այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են։
Հովհաննիսյանը նշեց, այսօր արդեն հակառակորդի կողմից կռվող երկրորդ վարձկանը նույնպես խոստովանեց, թե ինչպես է հավաքագրվել, ինչ խնդիրներ է ստացել և որպես ինչ է օգտագործվել մեր դեմ:
«Որքան էլ Թուրքիան ու Ադրբեջանը փորձեն հերքել վարձկանների կիրառությունը, մենք տիրապետում ենք ամբողջական տեղեկությունների, թե ինչպես, որ տեղամասում և ինչ խնդիր են նրանք լուծում: Ահաբեկիչներով առաջին գծում խնդիր լուծելը վկայում է այն մասին, որ Ադրբեջանի ցամաքային ուժերի պոտենցիալը վնասված է»,- ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: