Մայրն անգիտակից որդուն գտավ 10 օր անց. 2 ժամ հետո տղան մահացավ

180

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«…դաժանություն՝ առանց չափ ու սահմանի․․․

Համալսարանական հիվանդանոցում, շուրջ 10 օրից ավել մի Հերոս զինվոր ունեինք, ով գիտակցություն չուներ, ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում։

Երեկ, վերջապես Մայրը գտավ իր Որդուն․․.մոր երջանկությունն անսահման էր, երջանկությունից աչքերը փայլատակում էին՝ իր որդին ողջ է․․․ 2 ժամ հետո Տղան մահացավ․․․

Նա շուրջ 10 օր սպասում էր իր Մորը․․․․․․

Հուսամ, մի օր, նենգ ու ստոր թշնամուն կպատժենք՝ անչափ ու անսահման դաժան պատժով․․․»: