Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Թվիթերի իր էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով.
«Ադրբեջանական սոցիալական ցանցերը նոր տեսանյութ են հրապարակել, որում երեւում են 19 հայերի մարմիններ, որոնցից մի քանիսը ձեռնաշղթաներով են, իսկ մյուսները՝ մերկ: Ակնհայտ է, որ ձեռնաշղթաներով առնվազն 4 զինվոր ռազմագերի է եղել նախքան սպանվելը: Անպատժելիությունն ու միջազգային կուրությունը նոր հանցագործություններ են բերում Ղարաբաղ»,- գրել է նա:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: