«Ադրբեջանի նպատակն Արցախում հայերի էթնիկ զտումն է»

0
43
Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս միջազային հանրությանը ներկայացրել է Թուրքիայի կողմից ղեկավարվող ադրբեջանական ուժերի իրական նպատակը. այն Արցախում հայերի էթնիկ զտումն է:  Փաշինյանն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Թուրքիայի կողմից ղեկավարվող ադրբեջանական ուժերը՝ ահաբեկիչների հետ միասին շարունակում են ինտենսիվ ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Նրանց նպատակն Արցախում հայերի էթնիկ զտումն է»,-գրել է վարչապետը:

Նա հաշթագով կոչ է արել ճանաչել Արցախը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here