Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերվա ընթացքում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն:
Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։
«Երեկոյան հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները»,-նշում են ՊԲ-ից:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: