Քննչական կոմիտեն քննվող քրեական գործի շրջանակներում այս պահի դրությամբ հարցաքննել է ադրբեջանական կողմի երկու ռազմագերու։
Այս մասին նշեց ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։
«Նրանք պահվում են միջազգային բոլոր մարդասիրական նորմերին համապատասխան։ Ամենաբարձր մակարդակով ստանում են բժշկական օգնություն, երեքանգամյա սնունդ և մնացած բոլոր պահանջները ապահովված են։ Նույնիսկ հարցաքննության ընթացքում նշել են, որ Ադրբեջանում դժվար թե սրանից ավելի լավ վերաբերմունքի արժանանային»,- ասաց Վարդանյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: